Րաֆֆի Հովհաննիսյանը այլընտրանքային թեկնածու է. ՀՀ նախագահի թեկնածուի ներկայացուցիչ
25.01.2013,
19:31
ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական մրցավազքում հանդես է գալիս որպես ներկա իշխանության այլընտրանք, ուրբաթ նախընտրական բանավեճերի ընթացքում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության անդամ, Հովհաննիսյանի շտաբի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական մրցավազքում հանդես է գալիս որպես ներկա իշխանության այլընտրանք, ուրբաթ նախընտրական բանավեճերի ընթացքում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության անդամ, Հովհաննիսյանի շտաբի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը։
«Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանի նախագահական մրցավազքին մասնակցում է իշխանության այլընտրանքի, կառավարման այլընտրանքային համակարգի կարգավիճակում։ Նրա նախընտրական ծրագրում արտացոլված է ինչպես երկրի ընթացիկ իրավիճակը, այնպես էլ թվերով ամրագրված վերլուծական գնահատականներ և խնդիրները լուծելու քայլեր են ներկայացվել, մասնավորապես մեծ ուշադրություն է հատկացվել տնտեսական ոլորտին, դատական մարմինների համակարգին, մարդու իրավունքներին»,– ընդգծեց Մարտիրոսյանը։
Ըստ նրա, գործող իշխանությունը բավական ժամանակ ուներ իր ծրագրերն ու խոստացած բարեփոխումներն իրականացնելու, ինչպես նաև համակարգում բացասական տարրերը, ինչպիսին են կոռուպցիան, բիզնեսի և իշխանությունների փոխկապակցվածությունը, վերացնելու համար։
Մարտիրոսյանն ընդգծեց նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հավատարիմ է իր սկզբունքներին և երկրի կառավարման ձևավորված մոդելին, որի նպատակն է Հայաստանի քաղաքացուն արժանապատիվ կյանք ապահովելը, տնտեսության զարգացումը, բնակչության աճը, միգրացիայի կրճատումը, այն ժամանակ, երբ գործող նախագահը և նրա շրջապատը ի զորու չէ երկրում արմատական և հիմնարար փոփոխություններ ապահովել։
Նա նշեց, որ նախընտրական մրցավազքում մեծ նշանակություն ունի ոչ միայն թեկնածուի կողմից ներկայացվող ծրագիրը, այլ նաև նրա անհատականությունը, քաղաքականության անցած ուղին և ձեռք բերված փորձը։
«Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահության տարիները միասնականության տարիներ կլինեն, քանի որ միայն միասնական ջանքերի շնորհիվ է հնարավոր լուծել այսօր Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները»,–եզրափակեց Մարտիրոսյանը։
Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ –0–