Ռիգայի գագաթնաժողովը հաստատեց Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումը. Նալբանդյան
03.06.2015,
14:27
Ռիգայի գագաթնաժողովը հաստատեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումը, կարծում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Ռիգայի գագաթնաժողովը հաստատեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումը, կարծում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Ռիգայի գագաթնաժողովը տեղի է ունեցել մայիսի 21–22–ը ԵՄ–ի «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակում, որտեղ ընդգրկված են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան և Բելառուսը։
«Ադրբեջանը մինչև հիմա զբաղեցնում է բավականին ոչ կառուցողական և անիրատեսական դիրքորոշում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Վերջին անգամ դա ակնհայտ դարձավ Ռիգայում, երբ հավաքվեցին ԵՄ երկրների և Արևելյան գործընկերության ղեկավարները։ Նրանք բոլորը, բացի Ադրբեջանից, միակարծիք էին Ղարաբաղի հարցի վերաբերյալ, որը ներառված էր ամփոփիչ հռչակագրում», – ասաց Նալբանդյանը չորեքշաբթի ԵԱՀԿ գործող ղեկավար, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի հետ Երևանում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ։
Նալբանդյանի խոսքով` հռչակագրում ներկայացված էր բավականին ընդհանրացված ձևակերպում, խոսքն այն մասին էր, որ բոլոր այդ երկրներն աջակցում են համանախագահների գործունեությանն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահ–երկրների ղեկավարների կողմից արված հինգ հայտարարություններին, սակայն Ադրբեջանը հակառակվեց այդ որոշմանը։ «Դա ցույց տվեց, որ նրանց դիրքորոշման մեջ որևէ բան չի փոխվել», – ընդգծեց Նալբանդյանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-