Рейтинг@Mail.ru
USD
388.86
EUR
430.74
RUB
4.796
GEL
141.89
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Ռիգայի գագաթնաժողովը կհստակեցնի Հայաստանի և ԵՄ–ի համագործակցության հնարավորությունները. քաղաքագետ

09.03.2015, 12:26
Ռիգայի գագաթնաժողովը կհստակեցնի Հայաստանի և ԵՄ–ի համագործակցության հնարավորությունները, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է քաղաքագետ Նարեկ Գալստյանը։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. Ռիգայի գագաթնաժողովը կհստակեցնի Հայաստանի և ԵՄ–ի համագործակցության հնարավորությունները, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է քաղաքագետ Նարեկ Գալստյանը։

«Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը նախատեսված է Ռիգայում 2015 թվականի մայիսին։

Փորձագետի խոսքով` մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ այդ գագաթնաժողովից, սակայն այն կարող է հստակեցնել և կոնկրետացնել այն գործիքները, որոնց օգնությամբ համագործակցություն կսկսվի նաև Հայաստանի հետ։

Ըստ նրա` չի բացառվում, որ կորոշվի համագործակցության հիմնական ուղղությունների հարցերի շրջանակն ու ձևաչափը։

Քաղաքագետն ավելացրեց, որ եվրոպական հարևանության քաղաքականության ձևավորման պահից ի վեր ծրագրվում էր հավակնոտ գաղափար իրականացնել` ստեղծել կայունության գոտի, սակայն հաշվի առան խոշոր աշխարհաքաղաքական կենտրոնների շահերը։

«Ի սկզբանե արևելյան գործընկերության շրջանակում միասնական թեմա կար, միասնական գործիքներ, որոնք կիրառվում էին տարբեր երկրների դեպքում, սակայն տարածաշրջանը չափազանց բազմազան է` Բելառուսը ինքնամեկուսացվեց, ԱդրբեջանըԵՄ–ին հայտարարեց միայն էներգետիկ գործընկեր, իսկ Ուկրաինայի դեպքերից, 3.5 տարվա բանակցություններից հետո Հայաստանի` ասոցացումից հրաժարվելուց և ԵՄ–Ռուսաստան պատժամիջոցների պատերազմից հետո ծրագիրը լիովին կաթվածահար եղավ»,– ասել է Գալստյանը։

«Այսօր ԵՄ–ն պատրաստ է ընդառաջ գնալ գործընկներին`ջանալով հարաբերություններ զարգացնել` հաշվի առնելով ունիկալ հարցումները, այլ ոչ թե դրանք տեղավորելով մեկ շրջանակի մեջ։ Դա նորմալ է և բխում է բոլոր կողմերի շահերից»,–ասել է Գալստյանը։-0-