Ռիգայի գագաթնաժողովը կարևոր պահ կդառնա Հայաստանի և ԵՄ միջև. փորձագետ
19.03.2015,
15:21
Ռիգայի գագաթնաժողովը կարևոր պահ կդառնա Հայաստանի և ԵՄ հարաբերություններում, «Spitnik-Արմենիա» ռադիոյի եթերում ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Ռիգայի գագաթնաժողովը կարևոր պահ կդառնա Հայաստանի և ԵՄ հարաբերություններում, «Spitnik-Արմենիա» ռադիոյի եթերում ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը։
«Հենց գագաթնաժողովի ժամանակ Եվրամիության կառույցների հետ կքննարկվի Հայաստանի հետ հարաբերություններում բանակցություններից կոնկրետ փաստաթղթի անցնելու հարցը։ Պետք է իրավապայմանագրային բազա ստեղծվի` հիմնված ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի նախապատրաստման շրջանակներում քննարկումների վրա», - ասաց Բեքարյանը։
Ավելի վաղ Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտնել էր, որ Երևանը և Բրյուսելը մտադիր են համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել «Արևելյան գործընկերության»` մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։
Փորձագետը միաժամանակ հրաժարվեց մեկնաբանել Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Բորիս Տարասյուկի այն հայտարարությունը, որ անհնար է գտնվել ԵՏՄ-ում և ասոցացման նոր համաձայնագիր կնքել ԵՄ հետ։
«Ես որոշ չինովնիկների, այդ թվում` Տարասյուկին մեկնաբանելու ցանկություն չունեմ, այլապես ես կոչ կանեի մեր հասարակությանը դրան լուրջ չվերաբերվել և հետևություններ չանել։ Մենք բոլորս այն բանի ականատեսը եղանք, թե դա ինչի հանգեցրեց ուրիշ երկրներում», - ասաց Բեքարյանը։ -0-