Рейтинг@Mail.ru
USD
367.38
EUR
420.03
RUB
4.7873
GEL
139.47
2026 թ. հուլիսի 13, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը

08.04.2013, 12:57
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա ապրիլի 9–ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա ապրիլի 9–ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

«Նա կմասնակցի վաղվա արարողությանը»,– տեղեկացրեց նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրություններին պետության գործող ղեկավար Սերժ Սարգսյանը հաղթեց առաջին փուլում` հավաքելով ընտրողների ձայների 58,64%։–0–