Սլուցկի. «Մենք ողջամիտ աշխարհին հորդորում ենք ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը»

Սլուցկի. «Մենք ողջամիտ աշխարհին հորդորում ենք ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը»

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ռուսական պատվիրակությունը հորդորում է ողջամիտ աշխարհին ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը, կիրակի Գյումրիում ասել է ՌԴ Պետդումայի` ԱՊՀ–ի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին։

«Ողջամիտ աշխարհին կոչ ենք անելու մեզ հետ կարեկցել հայ ժողովրդին, իսկ նրանք, ովքեր դեռ չեն ճանաչել և դատապարտել մարդկության դեմ կատարված այդ անմարդկային հանցագործությունը, կոչ ենք անելու անել դա», – ասել է Սլուցկին։

Նրա խոսքով` 1915թ.–ի Ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված ողբերգական միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան կժամանի ներկայացուցչական ռուսական պատվիրակություն` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:15 30.03.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×