Рейтинг@Mail.ru
USD
385.32
EUR
455.06
RUB
4.9092
GEL
141.61
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

Ռուսաստանի և Հայաստանի նախագահները մտադիր են համագործակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնել

03.09.2013, 16:25
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, չնայած երկկողմ հարաբերությունների առաջընթաց զարգացմանը, մտադիր են համագործակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնել։
Ռուսաստանի և Հայաստանի նախագահները մտադիր են համագործակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնել
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, չնայած երկկողմ հարաբերությունների առաջընթաց զարգացմանը, մտադիր են համագործակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնել։

Ռուս առաջնորդը բարձր մակարդակով բանակցությունների ընթացքում հիշեցրել է, որ սա Սարգսյանի արդեն երկրորդ այցն է Մոսկվա։

«Ես շատ ուրախ եմ, որ մեր հարաբերություններն այդպես ինտենսիվորեն են զարգանում, բոլոր ուղղություններով շփումներ շատ հաճախակի են։ Խորհրդարանի, կառավարության, բիզնես կառույցների գծով։ Այդ կապակցությամբ տնտեսությունում  արդյունք ունենք»,– ասել է Պուտինը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին։

Նա նշել է, որ  երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը գերազանցում է 23 տոկոսը։ «Ռուսաստանը Հայաստանի առաջին առևտրատնտեսական գործընկերն է։ Այդ միտումները պահպանվում են»,– ավելացրել է  Պուտինը։

Սարգսյանն իր կողմից ասել է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների միջև բարեկամության և եղբայրության դարավոր ավանդույթների վրա։ «Ես վստահ եմ, որ այդ հարաբերություններն այսուհետ ևս զարգանալու են փոխըմբռնման հունով` համաձայն բարեկամության, համագործակցության և փոխըմբռնման մասին պայմանագրի»,– տեղեկացրել է Սարգսյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը գնահատում է այդ հարաբերությունները և ամեն ինչ կանի, որպեսզի դրանք զարգանան։ «Մեզ համար դա առաջնահերթություն է... Միաժամանակ կան հարցեր, որոնք պետք է լուծել, որպեսզի մեր հարաբերությունները բարձրանան ավելի բարձր մակարդակի։ Եվ դրա համար եմ ես եկել Մոսկվա»,– ամփոփել է Սարգսյանը։ –0–