Рейтинг@Mail.ru
USD
366.72
EUR
417.91
RUB
4.7052
GEL
139.58
2026 թ. հուլիսի 27, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+36

Ռուսաստանի հայերը ճիշտ են համարում ՀՀ նախագահի` Մաքսային միությանը միանալու որոշումը. ՌՀՄ

13.09.2013, 13:17
Ռուսաստանի հայերը ճիշտ են համարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի`Մաքսային միությանը միանալու որոշումը, հայտնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
Ռուսաստանի հայերը ճիշտ են համարում ՀՀ նախագահի` Մաքսային միությանը միանալու որոշումը. ՌՀՄ
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի հայերը ճիշտ են համարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի`Մաքսային միությանը միանալու որոշումը, հայտնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

«Որոշում կայացնելիս հաշվի են առնվել բոլոր գործոնները` և քաղաքականությունը, և կրթությունը, և գիտությունը։ Նշանակություն ունի նաև լեզվական պատնեշը։ Հայաստանը Ռուսաստանի ավանդական տնտեսական գործընկերն է։ Իմ կարծիքով, դա շատ ձեռնտու է Հայաստանին և Ռուսաստանին։ ՀՀ նախագահը շատ մեծ, շահավետ քայլ արեց»,– նախօրեին Մոսկվայում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է նա։

Աբրահամյանը նշել է նաև, որ Ռուսաստանում է բնակվում աշխարհի ամենամեծ հայ համայնքը` ավելի քան 2,5 մլն մարդ, և Հայաստանի իշխանությունների որոշումը ձեռնտու է համայնքին` հաշվի առնելով, որ ռուսական իշխանությունները նախատեսում են 2015թ.–ից վիզային ռեժիմ կիրառել ՄՄ անդամ չհանդիսացող երկրների համար։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ Ավելի վաղ նախատեսվում էր, որ Հայաստանը կնախաստորագրի ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը։ ՄՄ–ին միանալու որոշումը արևմտամետ ուժերի վրդովմունքի պատճառ դարձավ Երևանում։-0-