Ռուսաստանի ԱԳ նախարարը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի այցելեց Երևանի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ դրեց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի մոտ և ծաղիկներ` անմար կրակի մոտ` հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին։
Հայոց ցեղասպանության թանգարանի տնոօրեն Հայկ Դեմոյանը Ռուսաստանի ԱԳ նախարարին հանձնեց հուշամեդալ, որը 1915թ. Սանկտ Պետերբուրգում թողարկված ոսկե դրամի ճշգրիտ կրկնօրինակն է։ Դրամ վրա փորագրված է. «Ռուսները` հայերին փորձությունների տարում»։
Լավրովը պաշտոնական այցով Երևանում է գտնվում հունիսի 22-23-ը` իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հրավերով։ Երևանում Լավրովը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, տեղի կունենան երկու երկրների ԱԳՆ ղեկավարների բանակցությունները։--0--
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:43 23.06.2014