Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 25, կիրակի
եղանակը
Երևանում
+16

Սահմանադրական բարեփոխումները կարող են սպառնալիքի տակ դնել Հայաստանի քաղաքական կայունությունը. փորձագետ

25.04.2014, 16:44
Սահմանադրական բարեփոխումները կարող են սպառնալիքի տակ դնել Հայաստանի քաղաքական կայունությունը, կարծում է սահմանադրական իրավունքի մասնագետ Արմեն Մազմանյանը։
Սահմանադրական բարեփոխումները կարող են սպառնալիքի տակ դնել Հայաստանի քաղաքական կայունությունը. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Սահմանադրական բարեփոխումները կարող են սպառնալիքի տակ դնել Հայաստանի քաղաքական կայունությունը, կարծում է սահմանադրական իրավունքի մասնագետ Արմեն Մազմանյանը։

Հայկական պետության ղեկավար Սերժ Սարգսյանի որոշմամբ` 2013 թվականի սեպտեմբերի 4–ին ստեղծվել է նախագահին առընթեր պրոֆեսիոնալ հանձնաժողով, որը կզբաղվի սահմանադրական բարեփոխումներով։ Հանձնաժողովը մինչև 2014 թվականի հուլիսի 1–ը նախագահին կներկայացնի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ։ Նրանից հետո, երբ այն կհաստատվի նախագահի կողմից, տասնամսյա ժամկետում երկրի նախագահին կներկայացվի հանձնաժողովի մշակած բարեփոխումների նախագիծը։
 
«Այսօր Հայաստանում սահմանադրական բարեփոխումների իրականացման անհրաժեշտություն չկա», – ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա։

Մազմանյանը պարզաբանել է, որ մի շարք դրույթներ, որոնք նախատեսվում է փոխել բարեփոխումների արդյունքում, կհանգեցնեն ԱԺ–ում գերիշխող քաղաքական ուժ ներկայացնող խորհրդարանականների ձեռքում իշխանության կենտրոնացման, այն դեպքում, երբ ընդդիմության իրավունքներն էապես կսահմանափակվեն։

Փորձագետի կարծիքով` կսկսի գործել «հաղթողը ստանում է ամեն ինչ» սկզբունքը, որը կարող է հարվածի տակ դնել ոչ միայն քաղաքական ուժերի հավասարակշռությունը, այլև հանրապետության կառավարման ողջ համակարգը։

ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն իր հերթին նշել է, որ կիսում է սահմանադրական բարեփոխումների անցկացման աննպատակահարմարության և ժամանակավրեպության մասին կարծիքը` ընդգծելով, որ «հեղափոխական առաջընթաց» չի ակնկալում։

Հումանիտար զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանը նշեց, որ որոշ դրույթներ, որոնք նախատեսվում է փոխել բարեփոխումների ընթացքում, ուղղված են մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակմանը։ Բացի այդ նա կարծում է, որ Սահմանադրության փոփոխված տարբերակի շատ դրույթներ հակասում են միմյանց։

Նախագահին առընթեր ստեղծված հանձնաժողովը սկզբից սկսեց քննարկել 14 խնդիր, որոնք այնուհետև խմբավորվեցին, որոշները հանվեցին, և այժմ հայեցակարգում առկա հիմնական հարցերն են` իշխանության ճյուղերի բաժանումն ու հավասարակշռվածությունը, օրենքի գերակայության սկզբունքի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների ապահովումն ու իրականացումը, սոցիալական պետության սահմանադրական սկզբունքի կատարումը։ –0–