Рейтинг@Mail.ru
USD
367.93
EUR
417.23
RUB
4.9162
GEL
139.03
2026 թ. հունիսի 25, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+17

Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր զինատեսակներից

28.04.2017, 11:11
Ապրիլի 27-ին և լույս 28-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր զինատեսակներից

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 27-ին և լույս 28-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ  440 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-