Рейтинг@Mail.ru
USD
368.06
EUR
427.39
RUB
5.0809
GEL
138.6
2026 թ. հունիսի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Սարգսյանը խոստանում է բոլոր ջանքերը գործադրել հայ–չինական հարաբերությունների համապարփակ զարգացման համար

14.03.2013, 20:52
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին հղած շնորհավորական ուղերձում հավաստել է, որ առավելագույն ջանքեր կգործադրի հայ-չինական միջպետական բարեկամական հարաբերությունների համապարփակ զարգացման ուղղությամբ։
Սարգսյանը խոստանում է բոլոր ջանքերը գործադրել հայ–չինական հարաբերությունների համապարփակ զարգացման համար
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին հղած շնորհավորական ուղերձում հավաստել է, որ առավելագույն ջանքեր կգործադրի հայ-չինական միջպետական բարեկամական հարաբերությունների համապարփակ զարգացման ուղղությամբ։

«Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը առավելագույն ջանքեր գործադրելու հայ-չինական միջպետական բարեկամական հարաբերությունների և համագործակցության համապարփակ զարգացման ուղղությամբ՝ դրանք նոր մակարդակի բարձրացնելու նպատակով»,– ասվում է Ծինփինին` ՉԺՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ հղած ուղերձում:

Ըստ նրա` Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների հետևողական ամրապնդմանը և խորացմանը:

«Համոզված եմ, որ տարբեր ոլորտներում երկկողմ կապերի և փոխանակումների հետագա ակտիվացումը, ինչպես նաև արդյունավետ գործակցությունը միջազգային ասպարեզում բխում են մեր երկու բարեկամ երկրների և ժողովուրդների կենսական շահերից»,– նշել է Հայաստանի նախագահը։

Նա վստահություն է հայտնել, որ Սի Ծինփինի պաշտոնավարման ընթացքում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության աճող դերը միջազգային ասպարեզում կշարունակի իր բարենպաստ ազդեցությունն ունենալ համաշխարհային խաղաղ և կայուն զարգացման վրա:
«Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին` երջանկություն և բարօրություն»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում։ -0-