Рейтинг@Mail.ru
USD
379.1
EUR
452.72
RUB
4.9987
GEL
140.9
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Սարգսյանը և Նազարբաևը հեռախոսով ԵՏՄ շրջանակում համագործակցության հարցեր են քննարկել

10.12.2014, 18:29
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:
Սարգսյանը և Նազարբաևը հեռախոսով ԵՏՄ շրջանակում համագործակցության հարցեր են քննարկել
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

«Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր»,– ասվում է հաղորդման մեջ։

ՀՀ խորհրդարանը դեկտեմբերի 4–ին կայացած նիստի ընթացքում վավերացրել է ԵՏՄ–ին երկրի անդամակցության պայմանագիրը։ Դեկտեմբերի 10–ին փաստաթուղթը վավերացրել է ՌԴ Պետդուման։ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի խորհրդարաններում համապատասխան ընթացակարգերի ավարտից հետո Հայաստանը դառնում է 2015 թվականի հունվարի 1-ից գործունեությունը սկսող ԵՏՄ–ի լիիրավ մասնակիցը։ -0-