Рейтинг@Mail.ru
USD
370.44
EUR
432.9
RUB
4.9006
GEL
137.94
2026 թ. մայիսի 6, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

30.04.2025, 11:38
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը ներկայացրել է պաշտոնից ազատման դիմում
ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Արմեն Դանիելյանը ներկայացրել է պաշտոնից ազատման դիմում։

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։

«Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, պատճառն ինձ հայտնի չէ: Աշխատանքից ազատման վարչապետի որոշում, սակայն, դեռ չկա»,- ասել է Հարությունյանը։

Արմենը Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավար էր նշանակվել 2024 թվականի նոյեմբերին։