Рейтинг@Mail.ru
USD
403.03
EUR
424.19
RUB
3.92
GEL
143.55

Հայաստանը և Սերբիան ծրագրում են հանել վիզային ռեժիմը

11.02.2015, 20:16
Հայաստանը և Սերբիան ծրագրում են համաձայնագիր ստորագրել սովորական անձնագրերի տերերի համար մուտքի արտոնագրերը չեղյալ հայտարարելու վերաբերյալ։ Համապատասխան հարցը կքննարկվի Հայաստանի կառավարության նիստում հինգշաբթի։
Հայաստանը և Սերբիան ծրագրում են հանել վիզային ռեժիմը
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանը և Սերբիան ծրագրում են համաձայնագիր ստորագրել սովորական անձնագրերի տերերի համար մուտքի արտոնագրերը չեղյալ հայտարարելու վերաբերյալ։ Համապատասխան հարցը կքննարկվի Հայաստանի կառավարության նիստում հինգշաբթի։

«Եվրամիության հետ արտոնագրային ռեժիմի դյուրացման պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանի և Սերբիայի միջև արտոնագրերի չեղյալ հայտարարելը երկկողմ հարաբերությունների զարգացման լրացուցիչ խթան  կդառնա։ Համաձայնագիրն ուղղված է երկու երկրների միջև տնտեսական, մշակութային և մարդասիրական կապերի ամրապնդմանը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացմանը»,– ասվում է կառավարության պաշտոնական կայքում։

Հաշվի առնելով դա` Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարում տվյալ համաձայնագրի ստորագրումը։

Հայաստանի և Սերբիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել
են 1993 թվականի հունվարի 14–ին։

Հայաստանի ազգային ժողովը ԵՄ–ի հետ արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագիրը վավերացրել է 2013 թվականի նոյեմբերի 11–ին։ Այն ուժի մեջ է մտել վավերացումից մեկ ամիս հետո։

Արտոնագրերի հանձնման ընթացակարգերի պարզեցման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2012 թվականին, իսկ Հայաստանի և Եվրամիության միջև ռեադմիսիայի մասին համաձայնագիրը` 2013 թվականի ապրիլին։ -0-