Ւշխող կուսակցությունը ցավում է, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտն այդպես էլ չձևավորվեց. խմբակցության ղեկավար
12.04.2013,
18:57
Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ցավում է, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտն այդպես էլ չձևավորվեց, ուրբաթ լրագրողներին ասաց խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/. Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ցավում է, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտն այդպես էլ չձևավորվեց, ուրբաթ լրագրողներին ասաց խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
«Ինչ–որ պահ թվաց, որ մեզ մոտ ընդդիմություն ստեղծվեց, սակայն այն վերջնականորեն այդպես էլ չձևավորվեց, նրա կողմից մտածված, համակարգված գործողություններ չհետևեցին, ինչն իհարկե ցավալի է, քանի որ բացասական ազդեցություն ունեցավ երկրի քաղաքական դաշտի վրա»,– ասաց նա։
Ըստ Սահակյանի` երկրի իշխանությունները լսում են ժողովրդի հնչեցրած խնդիրներտ և առաջիկայում կաձագանքեն դրանց`«ոչ թե խոսքով, այլ գործով»։
«Այդ խնդիրները, իսկ այսօր մարդկանց առաջին հերթին մտահոգում է իրենց սոցիալական վիճակի բարելավումը, մարդու իրավունքների նկատմամբ առավել ուշադիր վերաբերմունքը և միգրացիայի կրճատման համար պայմանների ստեղծումը կներառվեն կառավարության նոր ծրագրում։ Հիմնական պատասխանատվությունն ընկած է մեզ վրա, և մենք կհաղթահարենք առկա խնդիրները, անկախ նրանից, թե ինչպիսի կարգավիճակ կունենա ընդդիմությունը»,– ընդգծեց նա։
Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հաշվի առնելով, որ ապրիլի 9-ին ՀՀ նախագահը ստանձնել է իր պաշտոնը՝ նախագահ Սերժ Սարգսյանը նույն օրն ընդունել է կառավարության հրաժարականը։
ՀՀ Սահմանադրության համաձայն, հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում: --0--