Рейтинг@Mail.ru
USD
377.41
EUR
439.27
RUB
4.7901
GEL
137.62
2026 թ. մարտի 11, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Շոտլանդացիների ազատ կամարտահայտությունը ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի իրացման դրսևորում է հանդիսանում. Նալբանդյան

19.09.2014, 11:02
Անկախ հանրաքվեի արդյունքներից շոտլանդացիների ազատ կամարտահայտությունը հանդիսանում է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի իրացման դրսևորում, կարծում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Շոտլանդացիների ազատ կամարտահայտությունը ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի իրացման դրսևորում է հանդիսանում. Նալբանդյան
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Անկախ հանրաքվեի արդյունքներից շոտլանդացիների ազատ կամարտահայտությունը հանդիսանում է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի իրացման դրսևորում, կարծում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Որևէ երկրում, որտեղ հարգվում են մարդու իրավունքներն ու ժողովրդավարական ազատությունները չի կարող չհարգվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը»,– Նալբանդյանի խոսքն է ներկայացնում ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հինգշաբթի Շոտլանդիայում հանրաքվե է անցկացվել, որի ընթացքում մասնակիցները պետք է պատասխանեին ընդամենը մեկ հարցի` համաձայ՞ն եք, որ Շոտլանդիան անկախ երկիր դառնա։ -0-