Սիրիայի Քեսաբում պայմաններ են ստեղծվել հայերի վերադարձի համար. փորձագետ
17.06.2014,
17:04
Սիրիայի Քեսաբում անվտանգ պայմաններ են ստեղծվել այնտեղ բնակվող հայերի վերադարձի համար, կարծում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Սիրիայի Քեսաբում անվտանգ պայմաններ են ստեղծվել այնտեղ բնակվող հայերի վերադարձի համար, կարծում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
Հունիսի 15–ի գիշերը համաշխարհային ԶԼՄ–ները տեղեկատվություն տարածեցին այն մասին, որ «Ջեբհատ Ան–Նուսրա» խմբավորման գրոհայինները, ինչպես նաև կառավարական ուժերի դեմ պայքարող սիրիացի ապստամբները հեռացել են Թուրքիայի սահմանի մոտ գտնվող և հիմնականում հայերով բնակեցված Քեսաբ քաղաքից, որը մարտի սկզբից նրանց վերահսկողության տակ էր գտնվում։
«Կարծում եմ, որ այդ տարածքն այս պահին լիովին անվտանգ է, քանի որ այն ազատագրվել է ավազակային խմբավորումներից և ապստամբներից և ամբողջովին գտնվում է Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ։ Իսկ դա նշանակում է, որ Քեսաբում անվտանգությունն արդեն երաշխավորված է, և նրա բնակիչները հանգիստ կարող են վերադառնալ իրենց տները», – երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սաֆրաստյանը։
Նա նաև ավելացրեց, որ Քեսաբի շատ բնակիչներ, ովքեր ժամանակավոր օթևան էին գտել Քեսաբի մոտ գտնվող Լաթաքիայում, աստիճանաբար սկսել են վերադառնալ Քեսաբ։
Սաֆրաստյանի խոսքերով` չնայած, որ ապստամբների զավթման ընթացքում Քեսաբը էական վնասներ է կրել, այն կարճ ժամկետներում կարելի է վերականգնել։ Նա նաև ընդգծեց, որ Հայաստանն իր կողմից պետք է ջանքեր գործադրի քեսաբահայերին աջակցություն ցուցաբերելու համար։
Փորձագետը նաև չբացառեց այն բանի հնարավորությունը, որ երկարաժամկետ հեռանկարում Սիրիայի ղեկավարության թուլացման դեպքում գրոհայինները կարող են օգտվել դրանից և կրկին քայլեր ձեռնարկել այդ ազատագրված տարածքները գրավելու համար։ –0–