Ստեփանակերտի և Երևանի քաղաքապետարանները խորացնում են համագործակցությունը
18.03.2013,
17:49
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով ժամանել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, հաղորդում է Ստեփանակերտում «ԱՌԿԱ» գործակալության թղթակիցը։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով ժամանել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, հաղորդում է Ստեփանակերտում «ԱՌԿԱ» գործակալության թղթակիցը։
Այցի շրջանակներում Երևանի քաղաքապետը հանդիպում է անցկացրել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կատարված աշխատանքները և 2012 թվականի սեպտեմբերին երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության խորացման նպատակով ստորագրած համաձայնագրի շրջանակներում։
Շնորհակալությունը հայտնելով այցի համար` Ստեփանակերտի քաղաքապետը հայտարարել է, որ ԼՂՀ մայրաքաղաքն ամենասերտ և նպատակային համագործակցությունն է ծավալել հենց Երևանի հետ։
«Այսօրվա դրությամբ, Ստեփանակերտը համագործակցում է մի շարք քաղաքների հետ, սակայն առաջին անգամ առաջընթաց է գրանցվել քաղաքային տնտեսության ավելի արդյունավետ կառավարման գործում, ինչի համար, պարոն Մարգարյան, մենք շնորհակալ ենք անձամբ Ձեզ ծրագրերի իրագործման գործում մշտական ուշադրության և հետևողականության համար»,– ասել է Գրիգորյանը։
Երևանի քաղաքապետը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել է, որ Երևանի քաղաքապետարանը միշտ պատրաստ է կիսել Ստեփանակերտի հետ իր փորձը և օժանդակել հետաքրքիր ծրագրերի իրագործմանը։
«Ստեփանակերտը մեզ համար ոչ միայն քույր քաղաք է, այլ նաև հարազատ օջախ, ինչը երկկողմ անկեղծ ու ազնիվ համագործակցություն է ենթադրում։ Աշխատանքն իսկապես արդյունավետ էր, սակայն մենք չպետք է սահմանափակվենք դրանով և, շարունակելով համագործակցությունը, պետք է նպաստենք Ստեփանակերտի հետ կապերի հետագա ընդլայնմանը և խորացմանը»,– ընդգծեց Մարգարյանը` առաջարկելով քաղաքի կառավարման հարցում ներգրավել երիտասարդական–հասարակական կառույցները։
Հանդիպմանը քննարկվել են նաև գործուն քայլերի իրականացման հնարավորություններն առողջապահության, կրթության, քաղաքաշինության, սպորտի և զբոսաշրջության զարգացման ուղղությամբ։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հաջորդ հանդիպումը Երևանում անցկացնելու վերաբերյալ։
Պաշտոնական այցի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը հանդիպել է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, Ստեփանակերտի քաղաքապետի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմի և Արցախի հերոսամարտի զոհերի հիշատակը, ինչպես նաև ԼՂՀ Պաշտպանության բանակի Վազգեն Սարգսյանի անվան մոտոհրաձգային զորամասը։ Երևանի քաղաքապետը Շուշի քաղաքին է նվիրաբերել նաև երկու աղբահան մեքենա, նստարաններ և աղբամաններ»: -0-