Рейтинг@Mail.ru
USD
365.38
EUR
426.22
RUB
4.3633
GEL
140.01
2026 թ. օգոստոսի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+28

Ստեփանակերտի քաղաքապետը շնորհավորել է իր հայ գործընկերոջը Երևանի Ավագանու ընտրություններին հաղթանակի կապակցությամբ

08.05.2013, 13:59
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` Երևանի Ավագանու ընտրություններին հաղթանակի կապակցությամբ, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով Ստեփանակերտի քաղաքապետարանի կայքին։
Ստեփանակերտի քաղաքապետը շնորհավորել է իր հայ գործընկերոջը Երևանի Ավագանու ընտրություններին հաղթանակի կապակցությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` Երևանի Ավագանու ընտրություններին հաղթանակի կապակցությամբ, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով Ստեփանակերտի քաղաքապետարանի կայքին։

Երևանի Ավագանու ընտրությունները կայացան մայիսի 5–ին` մայրաքաղաքի 12 վարչական շրջանների 464 ընտրատեղամասերում։

«Սիրելի Տարոն Անդրանիկի, Ստեփանակերտի քաղաքապետարանի, բոլոր ստեփանակերտցիների, անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` Երևանի ավագանու ընտրություններում համոզիչ հաղթանակ տանելու կապակցությամբ»,– ասվում է ուղերձում։

Գրիգորյանը հայտնել է, որ «մենք ուշադրությամբ հետևում էինք ինչպես քարոզարշավի, այնպես  էլ ընտրությունների ընթացքին, ու ավելի էինք համոզվում այն ճշմարտության մեջ, որ երևանցիները մարտականորեն են տրամադրված, և մտահոգված լինելով մայրաքաղաքի հետագա ճակատագրով, առանձնակի կարևորություն են տալիս մրցապայքարին»։

«Իսկ, ինչպես ակնհայտ դարձավ ընտրությունների արդյունքներից, քաղաքական մյուս ուժերի նկատմամբ բացառիկ առավելության հասավ այն կառավարող թիմը, որին վստահում է Երևանի բնակչության մեծամասնությանը և առաջիկա տարիներին ցանկանում է վերստին նրան տեսնել որպես ղեկավարող ուժ: Դա նաև այն իրողության վկայությունն է, որ երևանցիները հավատում են Ձեր խոստմանը ու լիահույս են, որ Ձեր ղեկավարությամբ հետևողականորեն իրագործվելու են նախընտրական ծրագրում ներառված բնակչության հիմնախնդիրները»,– ասել է Գրիգորյանը` ավելացնելով, որ Երևանի վաղվա օրը լինելու է ավելի հագեցած ու պայծառ, գեղեցիկ ու  խոստումնալից:

Նա վստահություն է հայտնել, որ առաջիկա տարիներին Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամությունը և համագործակցությունը ացելի կամրապնդվի։

Երևանի Ավագանու ընտրությունները տեղի ունեցան մայիսի 5–ին մայրաքաղաքի 12 վարչական շրջանների 464 ընտրատեղամասերում։ Ընտրացուցակներում ներառված էր 816475 մարդ։ Մասնակցությունը կազմեց 437 021 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 53,53 տոկոսը։
Ըստ նախնական տվյալների` քվեաթերթիկների մշակումից հետո բոլոր 464 ընտրատեղամասերում ՀՀԿ–ն հավաքեց 55,86 տոկոս (235 512 ձայն)։Երկրորդ տեղը զբաղեցրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (97 189 ձայն կամ 23,05%), երրորդը` «Բարև, Երևան» կուսակցական դաշինքը (35 732 ձայն կամ 8,47%)։Նրանց հաջորդում են «Հայ ազգային կոնգրես» (18 499 կամ 4,39%), ՀՅԴ (15 999 կամ 3,79%), «Օրինաց Երկիր» (15 733 կամ 3,73%) և «Առաքելություն» ( 2692 կամ 0,64%) կուսակցությունները։

Ընտրություններին հետևեցին 27 կազմակերպություններից ավելի քան 6,6 հազար տեղի դիտորդներ։ Միջազգային կազմակերպությունները ներկայացված էին միայն Եվրախորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի կողմից։

Ավագանու խորհուրդը բաղկացած է 65 անդամից, ովքեր ընտրվում են բացառապես կուսակցական ցուցակներով։ Եթե կուսակցությունը կամ կուսակցական դաշինքը հավաքում է ձայների ավելի քան 50 տոկոսը, կուսակցական ցուցակի առաջին համարն ավտոմատ կերպով դառնում է Երևանի քաղաքապետ։ Հակառակ դեպքում քաղաքապետին ընտրելու է Ավագանու ընտրված խորհուրդը։ Քաղաքապետի պաշտոնում թեկնածություն առաջադրելու իրավունքը պատկանում է Ավագանու խորհրդի մեջ մտնող խմբակցություններին։ Քաղաքապետն ընտրվում է Խորհրդի անդամների քվեարկությամբ։

Կուսակցությունների համար ընտրական պատնեշը սահմանվել է 6 տոկոս, կուսակցական դաշինքների համար`8 տոկոս մակարդակում։ –0–