Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետ է նշանակվել
19.04.2013,
20:49
Կառավարության գործող ղեկավար Տիգրան Սարգսյանը նշանակվել է ՀՀ վարչապետ։ Համապատասխան հրամանագիրն ուրբաթ ստորագրել է երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, տեղեկացնում են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. Կառավարության գործող ղեկավար Տիգրան Սարգսյանը նշանակվել է ՀՀ վարչապետ։ Համապատասխան հրամանագիրն ուրբաթ ստորագրել է երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, տեղեկացնում են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։
Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլին 9-ին ընդունեց կառավարության հրաժարականը։
Երկրի Հիմնական Օրենքի համաձայն`Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին:
Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում:
Հանրապետության Նախագահը վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է կառավարության անդամներին:
Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2008թ.–ի ապրիլի 9–ից։ Նախկինում նա գլխավորում էր հանրապետության Կենտրոնական բանկը։
Տիգրան Սարգսյանը ծնվել է 1960թ.–ի հունվարի 29–ին Կիրովականում (Վանաձոր)։1977-1978 թթ. –ին սովորել է Երևանի տեխնիկական թիվ 14 ուսումնարանում, 1978-1980 թթ.–ին` Ժողովրդական տնտեսության ինստիտուտի Պլանավորման և տնտեսության ֆակուլտետում։
1980-1983 թթ.-ին սովորել է Լենինգրադի Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսատնտեսական ինստիտուտում, 1983-1987 թթ. –ին ավարտել է Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսատնտեսական ինստիտուտի ասպիրանտուրան։
«Տարածաշրջանային սոցիալտնտեսական զարգացման պլանավորումը Հայաստանի օրինակով» թեմայով թեզ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու։
1994 թ. - ք. Վաշինգտոն, ԱՄՆ, «Օրինաստեղծ գործունեություն», Իրավունքի միջազգային ինստիտուտ
1996-1997 թթ. - ք. Վաշինգտոն, ԱՄՆ, Համաշխարհային բանկ, «Բանկերի արդյունավետ կառավարում», Տնտեսական զարգացման ինստիտուտ:
Աշխատանքային գործունեություն
1987-1990 թթ.- Տնտեսության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտ, ավագ գիտաշխատող, միջազգային տնտեսական կապերի խմբի ղեկավար
1988-1993 թթ.- Երիտասարդ մասնագետների և գիտնականների հանրապետական խորհրդի նախագահ
1990-1991 թթ.- տնտեսական բարեփոխումների հիմնախնդիրների վերաբերյալ բանկիրների համար կազմակերպվող մշտական սեմինարների կոորդինատոր
1990-1995 թթ. - ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԳԽ նախագահության անդամ
1993-1994 թթ.- Երևանի պետական համալսարան` բանկային գործի դասավանդում
1995-1998 թթ. - Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ
1995-2008 թթ.- Անցումային հասարակության հետազոտության ինստիտուտի տնօրեն
1998-2005 թթ.- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
2005-2008 թթ.- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (վերանշանակում)
2005-2007 թթ.- Միջպետական բանկի խորհրդի նախագահ
2008 թ.ապրիլի 9-ից` ՀՀ վարչապետ
2012 թ. հունիսի 2 - ՀՀ Նախագահի` հունիսի 2-ի հրամանագրով վերանշանակվել է 2012 թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում:
ՀՀ Նախագահի 2012 թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով: Ունի պահեստի սպայի զինվորական կոչում: Ավելի քան 20 գիտական հոդվածների հեղինակ է: Տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտոր է:
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի և երկու թոռ:-0-