Թուրքերը վախենում են հայկական պետությունից և սփյուռքից. Իսկանդարյան

Թուրքերը վախենում են հայկական պետությունից և սփյուռքից. Իսկանդարյան

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. Թուրքերը վախենում են հայկական պետությունից և սփյուռքից, դա է վկայում սոցիոլոգիական հետազոտությունը, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Թուրքերը վախենում են հայերից։ Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, նրանց պատկերացմամբ` Հայաստանը մեծ երկիր է, որը սպառնում է Թուրքիային։ Նրանք վախենում են սփյուռքից։ Նրանցից շատերի կարծիքով` դա ծովահրեշ է, որը ճնշում է ողջ աշխարհին», – ասել է Իսկանդարյանը։

Նրա խոսքով` Թուրքիայում կան մարդիկ, ովքեր ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, և նրանց թիվն ավելանում է։

«20 տարի առաջ այդ մասին կարող էին խոսել առանձին մարդիկ, և նրանք դրա համար ազատազրկման էին ենթարկվում։ Իսկ հիմա նրանց թիվը հասնում է տասնյակների։ Սակայն Թուրքիայի բնակչության հիմնական մասի համար դժվար է ճանաչել դա», – նշել է Իսկանդարյանը։

Քաղաքագետի խոսքով` թուրքերը նաև վախենում են, թե ինչպես են եվրոպացիներն ընկալում իրենց պատմությունը։

«Նրանք ցանկանում են կարգին տեսք ունենալ։ Թուրքիայում ես գրեթե չեմ հանդիպել մարդկանց, ովքեր նշել են, թե ճիշտ են վարվել, որ կոտորել են հայերին։ Նրանք պատճառներ են գտնում` նշելով, որ այն ժամանակ պատերազմ է եղել, որ հայերին անհաջող կերպով վերաբնակեցրել են, ավելի քիչ թվով հայեր են սպանվել և այլն։ Նրանք փորձում են նմանվել ժամանակակից հասարակությանը», – ասել է Իսկանդարյանը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև` Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Ավստրիայի խորհրդարանը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

22:03 28.04.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×