Թուրքիայի վարչապետն առաջին անգամ ցավակցություն է հայտնել ХХ դարասկզբին զոհված հայերի թոռներին
23.04.2014,
17:12
Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը չորեքշաբթի խորհրդարանի նիստում առաջին անգամ ցավակցություն է հայտնել ХХ դարասկզբին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհված հայերի թոռներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը չորեքշաբթի խորհրդարանի նիստում առաջին անգամ ցավակցություն է հայտնել ХХ դարասկզբին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհված հայերի թոռներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Հույս ու հավատ ունենալով առ այն, որ միանման սովորույթներ և ավանդույթներ ունեցող, միևնույն բարդ, բայց բացառիկ աշխարհագրությունն ունեցող հնագույն ժողովուրդները կկարողանան միասին և պատշաճ կերպով հիշել իրենց անցյալն ու կորուստները` մենք ցանկանում ենք, որ ХХ դարասկզբին զոհված հայերի հոգիները հանգչեն խաղաղությամբ, իսկ նրանց թոռներին ուղղում ենք մեր ցավակցությունները», – գործակալությունը մեջբերում է Էրդողանի խոսքը։
Վարչապետը հիշեցրեց, որ ապրիլի 24–ը հայերի համար հատուկ օր է։ «Օրը, որը հատուկ նշանակություն ունի մեր երկրի հայ քաղաքացիների և աշխարհի հայության համար, հատուկ արժեքավոր հնարավորություն է ընձեռում պատմական իրադարձությունների մասին մտքերի ազատ փոխանակման համար։ Չի կարելի ժխտել, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիները դրա թուրք, քուրդ, արաբ, հայ և միլիոնավոր այլ քաղաքացիների համար, անկախ նրանց կրոնական և էթնիկ պատկանելությունից, բարդ ժամանակաշրջան էր` լի դառն իրադարձություններով»,– ընդգծել է Էրդողանը։
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-