Հայաստանի և Ուկրաինայի տնտեսական հարաբերությունները հաջող են զարգանում. դեսպան
02.02.2015,
15:02
Հայաստանի և Ուկրաինայի տնտեսական հարաբերությունները հաջող են զարգանում, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ–ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ուկրաինայի տնտեսական հարաբերությունները հաջող են զարգանում, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ–ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան։
«2014 թ.–ին մենք բարձր քաղաքական մակարդակի քաղաքական կապեր չենք ունեցել։ Մենք ուշադրությունը կենտրոնացրել ենք երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման վրա, դրանք շատ հաջող են զարգանում։ Ապրանքաշրջանառությունը նախորդ տարի կազմել է 223 մլն դոլար։ Դա մեծ ապրանքաշրջանառություն է, բնական է, որ Ուկրաինայի տնտեսության մեջ գոյություն ունեցող իրավիճակի պատճառով այն կրճատվում է, սակայն մենք փաստում ենք, որ և Հայաստանը, և Ուկրաինան շահագրգռված են զարգացնել երկկողմ տնտեսական հարաբերությունները», – ասաց Կուխտան։
Նրա խոսքերով` Ուկրաինան հարգում է Հայաստանի եվրասիական ընտրությունը, և չնայած նրան, որ Երևանը որոշել է անդամակցել ԵՏՄ–ին, իսկ Ուկրաինան ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր է ստորագրել, տնտեսական հարաբերությունները շարունակում են զարգանալ։
«Նախորդ տարի հանդիպել եմ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների, Էկոնոմիկայի նախարարության, բիզնես ոլորտի, հասարակության ներկայացուցիչների հետ։ Եվ Ուկրաինան, և Հայաստանը շահագրգռված են զարգացնել երկկողմ տնտեսական հարաբերությունները, քանի որ դա շահավետ է երկու երկրներին», – նշեց դեսպանը։
Կուխտայի խոսքերով`ինչ վերաբերում է մշակութային–հումանիտար հարցերին, ապա կողմերը փաստում են, որ երկու երկրների պատմությունը միշտ զարգացել է բարձր մակարդակի վրա, և համագործակցությունը շարունակվում է։
Դեսպանը նաև նշեց, որ նախորդ տարին բարդ էր երկկողմ քաղաքական հարաբերություններում, առաջին հերթին մարտի 27–ին Ղրիմի վերաբերյալ ՄԱԿ–ի բանաձևի դեմ քվեարկության պատճառով։
Մարտի 27–ին Հայաստանը դեմ քվեարկեց ՄԱԿ–ի ԳՎ-ի բանաձևին, որում Ղրիմի հանրաքվեն օրինական ուժ չունեցող է համարվել։ Դրանից հետո Ուկրաինայի ԱԳՆ–ն խորհրդակցությունների համար հետ է կանչել ՀՀ—ում իր դեսպան Իվան Կուխտային։ Ավելի ուշ դիվանագետը հաստատել էր, որ այդ քայլը կապված էր ՄԱԿ–ում քվեարկության հետ։ Սակայն Ուկրաինան վերադարձրել է դեսպանին Հայաստան` բարեկամական քայլ համարելով այն, որ Երևանը փաստացիորեն ճանաչել է Ուկրաինայի նախագահական ընտրությունները։
«Դա համապատասխան հետք թողեց, դեսպանին հետ կանչեցին, և մենք հայտնեցինք մեր կարծիքն այդ ամենի մասին։ Սակայն Հայաստանի նախագահն առաջիններից մեկն էր, որ ճանաչեց նախագահական ընտրություններն ու շնորհավորեց նոր նախագահին հաղթանակի կապակցությամբ», – ասաց Կուխտան։–0–