Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Ուկրաինան նախազգուշացրել է ԵՄ–ին «գազային պատերազմի» հնարավոր կրկնության մասին

28.03.2014, 10:32
Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը նախազգուշացրել է ԵՄ–ին Ռուսաստանի հետ «գազային պատերազմի» կրկնության և ռուսական գազի տարանցիկ փոխադրման դադարեցման հավանականության մասին։ Այս մասին ասվում է Ուկրաինայի էներգետիկայի և ածխի նախարարության ղեկավար Յուրի Պրոդանի` էներգետիկայի գծով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերին ուղղված նամակում, որի տեքստը բերվում է ուկրաինական նախարարության հաղորդման մեջ։
Ուկրաինան նախազգուշացրել է ԵՄ–ին «գազային պատերազմի» հնարավոր կրկնության մասին

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը նախազգուշացրել է ԵՄ–ին Ռուսաստանի հետ «գազային պատերազմի» կրկնության և ռուսական գազի տարանցիկ փոխադրման դադարեցման հավանականության մասին։ Այս մասին ասվում է Ուկրաինայի էներգետիկայի և ածխի նախարարության ղեկավար Յուրի Պրոդանի` էներգետիկայի գծով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերին ուղղված նամակում, որի տեքստը բերվում է ուկրաինական նախարարության հաղորդման մեջ։

«Ցավոք, արդարացել են Ռուսաստանի Դաշնության կողմից բնական գազի մատակարարման նոր գնի վերաբերյալ հոռետեսական կանխատեսումները։ Այսօր արդեն ասվել է, որ նոր գինը սկսած այս տարվա ապրիլից հաշվի չի առնի «խարկովյան համաձայնագրերի» զեղչերը»,– ասվում է նամակում, հաղորդում է РБК–ն։

Ուկրաինայի էներգետիկայի և ածխի նախարարությունում փաստում են, որ ԵՄ–ի երկրներից Ուկրաինա գազի ռևերսային մատակարարումների կազմակերպման համար Ուկրաինան այնքան էլ շատ ժամանակ չունի։ «Եթե մենք չկարողանանք արագ լուծել այդ խնդիրը, կարելի է կանխատեսել 2009 թվականին տեղ գտած «գազային պատերազմի» կրկնություն, նույն սցենարով և նույն հետևանքներով, նույնիսկ ընդգրկելով արևմտյան ուղղությամբ գազի ամբողջական մատակարարման դադարեցում Ռուսաստանի Դաշնությունից»,– ասվում է նամակում։

Այս առիթով Պրոդանն առաջարկում է հրատապ քայլեր ընդունել, այդ թվում` առաջիկա երկու–երեք օրերին ձևավորել բավականին բարձր մակարդակի նպատակային խումբ ճգնաժամի կանխարգելման համար և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան արձագանքման խումբ։ Նման նպատակային խմբի հիմնական խնդիրը Սլովակիայի տարածքով գազամատակարարումների շուտափույթ կազմակերպման ապահովումն է դեպի Ուկրաինա։

«Վստահ եմ, որ մեր համատեղ արագ գործողությունները գազամատակարարման վատագույն սցենարների կանխարգելման արդյունավետ գործիք կդառնան ինչպես հանուն Ուկրաինայի, այնպես էլ ԵՄ երկրների բարեկեցության»,– ասվում է նամակում։ -0-