Рейтинг@Mail.ru
USD
366.85
EUR
419.24
RUB
4.6649
GEL
139.43
2026 թ. հուլիսի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+28

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ղազախստան

27.05.2019, 20:15
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-29-ը աշխատանքային այց կկատարի Ղազախստանի Հանրապետություն, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ղազախստան

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-29-ը աշխատանքային այց կկատարի Ղազախստանի Հանրապետություն, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, Փաշինյանը կմասնակցի Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ պաշտոնական հանդիպումներ:

Վարչապետը կայցելի Ղազախստանում Հայաստանի դեսպանություն: Նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի հայ գործարար շրջանակների հետ: -0-