Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+21

Հայաստանի նոր կառավարությունը պրագմատիկ է, իսկ վարչապետն ամենաներդաշնակն է գործող համակարգի հետ. փորձագետ

06.05.2014, 14:48
Հայաստանի նոր կառավարությունն ունի բավարար ներուժ ծառացած խնդիրները հաջողությամբ լուծելու համար, կարծում է քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Հայաստանի նոր կառավարությունը պրագմատիկ է, իսկ վարչապետն ամենաներդաշնակն է գործող համակարգի հետ. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նոր կառավարությունն ունի բավարար ներուժ ծառացած խնդիրները հաջողությամբ լուծելու համար, կարծում է քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

«Չնայած նոր կառավարությունը նախկինի պես բաղկացած է իշխող ՀՀԿ–ի անդամներից, այն պրագմատիկ կառավարություն է, որն ամուր կանգնած է գետնի վրա և պարզ պատկերացնում է հայկական իրականությունը», – երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Քոչարյանը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 3–ին ավարտել է երկրի նոր կառավարության ձևավորման գործընթացը, որը սկսվել էր ապրիլի 13–ին վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակմամբ, ով զբաղեցնում էր ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնը։ Աբրահամյանը վարչապետի պաշտոնում փոխարինեց Տիգրան Սարգսյանին, ով ապրիլի 3–ին հրաժարական էր տվել։

Քաղաքական տեխնոլոգը նաև նշեց, որ վարչապետի անձն ամենաներդաշնակն է գործող համակարգի հետ, ինչը քաղաքական ու տնտեսական ոլորտներում փոփոխության հույս է ներշնչում։

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության այն հարցին, թե ի՞նչ է սպասում հայկական հասարակությունը նոր կառավարությունից և ի՞նչ իրական քայլեր կձեռնարկի նոր կառավարություն, Քոչարյանը պատասխանեց, որ թվում է, թե հասարակությունը հիասթափված է։

«Այնուամենայնիվ, հույսը վերջում է մահանում։ Չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ քայլեր կձեռնարկի կառավարությունը։ Սակայն սրանք այն մարդիկ են, ովքեր պատրաստ են օգտագործել նույնիսկ «բացասական» տեխնոլոգիաներն ու ուժային հնարները` նախանշված խնդիրները լուծելու համար», – ասաց Քոչարյանը։

Նրա կարծիքով` պայմանավորվելու և ամեն մեկ հետ մատչելի լեզվով խոսելու նոր կառավարության ունակությունն արդեն դրսևորվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված բանակցություններում։

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդրվել է Հայաստանում 2014 թ.–ի հունվարի 1–ից և պետք է գործեր 1974 թ.–ի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիների համար։

Պարտադիր բաղադրիչը դժգոհության ալիք է բարձրացրել հայկական հասարակությունում, որն արտահայտվել է բողոքի կանոնավոր ակցիաների տեսքով։ Ապրիլի 13–ին զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը` Հովիկ Աբրահամյանը կուտակային բարեփոխման կողմնակիցներին ընդառաջ գնաց` առաջարկելով մինչև 2014 թ.–ի սեպտեմբերի 30–ը դադարեցնել պարտադիր կենսաթոշակային փոխանցումները չվճարելու համար նախատեսված տուգանքների հաշվարկը։ Ըստ ՍԴ–ի որոշման` համապատասխան օրենսդրությունը  մինչև սեպտեմբերի 30–ը պետք է համապատասխանեցվի Սահմանադրությանը։

Ապրիլի 23–ին Աբրահամյանը ներկայացրել է յոթ դրույթ, որոնք պետք է հայտնվեն կենսաթոշակային բարեփոխումների գործընթացի հիմքում և ուղենիշ դառնան հասարակական–քաղաքական ուժերի համատեղ աշխատանքում։ Մասնավորապես, առաջարկներից մեկի համաձայն` կենսաթոշակային բարեփոխման «պարտադիր» բաղադրիչը դե–ֆակտո կասեցվել է։–0–