Рейтинг@Mail.ru
USD
367.93
EUR
417.23
RUB
4.9162
GEL
139.03
2026 թ. հունիսի 25, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+17

Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

10.12.2014, 18:13
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, Վրաստանի Հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով, դեկտեմբերի 11-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, Վրաստանի Հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով, դեկտեմբերի 11-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակում նախատեսված է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Վարչապետը կայցելի նաև Թբիլիսիի հայկական եկեղեցի, կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: --0--