Վարչապետը նշանակել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի նոր տեղակալ

Վարչապետը նշանակել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի նոր տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի նոր տեղակալ:

Ինչպես հաղորդվում է կառավարության կայքում, նոր փոխնախարար է դարձել Հայկ Հարությունյանը:

Ավելի վաղ Հարությունյանը զբաղեցնում էր ներդրումային ծրագրերի և կապիտալ ծախսերի համակարգման վարչության պետի պաշտոնը:

ՀՀ վարչապետի` հունվարի 11-ի որոշմամբ, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների միանգամից երկու փոխնախարարներ ազատվեցին իրենց պաշտոններից` Արեգ Գալստյանը և Իոսիֆ Իսայանը: Երկուսն է աշխատել են էներգահամակարգում 20 տարուց ավելի:

Ծնվել է 1978թ.-ին, ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկա դեպարտամենտի էլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա բաժինը (բակալավր), տեխնիկական գիտությունների թեկնածու է: Ավելի ուշ ավարտել է նաև նույն համալսարանի ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում էներգետիկայի ճյուղի մագիստրատուրան:

Իր կարիերան սկսել է 1998 թ.-ին` «Հայթունել» բաց բաժնետիրական ընկերությունում որպես ճարտարագետ-մեխանիկ, իսկ 2002 թ.-ին սկսել է աշխատել ՀՀ էներգետիկայի նախարարությունում, որտեղ զբաղեցրել է տարբեր պաշտոններ: Ամուսնացած է, ունի երեք երեխա: -0-

 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:32 07.02.2017




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×