Հայաստանի իշխանական կառույցներում կատարված վերջին նշանակումները ՀՀԿ–ում նոր կադրերի պակասի մասին են խոսում. Մարկարով

Հայաստանի իշխանական կառույցներում կատարված վերջին նշանակումները ՀՀԿ–ում նոր կադրերի պակասի մասին են խոսում. Մարկարով

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի իշխանական կառույցների վերջին նշանակումները խոսում են ՀՀԿ–ում նոր կադրերի պակասի մասին, կարծում է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական գրասենյակի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։

«Դա մի խնդիր է, որի մասին մենք խոսել ենք դեռևս անցյալ տարի նախագահական ընտրությունների ժամանակ։ Շատ դժվար է գտնել նոր կադրեր, նոր սերունդ, որը կարող է մտնել իշխանական բարձրագույն օղակներ և ղեկավարների նոր սերունդ դառնալ»,– ասաց Մարկարովը։

Նա հույս հայտնեց, որ ղեկավարների նոր սերունդը կարող է հայտնվել 2017-2018 թվականների ընտրական նոր փուլի ժամանակ։

Մարկարովը մատնանշեց, որ կադրային վերջին նշանակումների վրա ազդել են նաև ՀՀԿ–ի բանավեճերը։ «Եթե մենք վերլուծենք կառավարության կազմը, ապա կտեսնենք, որ «հին գվարդիան» կամ հին կադրերը, նրանց թևը փորձել է պահպանել իր դիրքերը քաղաքական դաշտում, և դրանով կարելի է բացատրել իրավիճակի զարգացումը»,– ավելացրել է նա։

Ապրիլի 13–ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով վարչապետի պաշտոնի համար առաջադրել է խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը` ապրիլի 3–ին հրաժարական տված Տիգրան Սարգսյանի փոխարեն։ Ավելի ուշ նախագահն իր հրամանագրով Աբրահամյանին կառավարության ղեկավար է նշանակել։ Սահմանադրության համաձայն` նոր կառավարությունը պետք է ձևավորվի վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում։–0–

Խորհրդարանի խոսնակի դերում ՀՀԿ–ն առաջադրել է կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:27 29.04.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×