Рейтинг@Mail.ru
USD
366.74
EUR
417.72
RUB
4.7266
GEL
139.31
2026 թ. հուլիսի 15, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

Վիկտոր Դալլաքյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

25.09.2012, 17:52
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով՝ Վիկտոր Դալլաքյանը նշանակվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ ազատվելով Ազգային ժողովում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/.  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով՝ Վիկտոր Դալլաքյանը նշանակվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ ազատվելով Ազգային ժողովում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունից:

Հրամանի համաձայն` Ազգային ժողովում նախագահի մշտական ներկայացուցչի լիազորությունները վերապահվում է նույն Դալլաքյանին:
 
Նախկինում Դալլաքյանը լրագրողներին հայտնել էր, որ առաջիկայում ինքը կարող է նշանակվել նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

Մայիսի 6-ին կայացած ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Դալլաքյանն առաջադրվեց իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից մեծամասնական համակարգով, սակայն պարտվեց: -0-