Рейтинг@Mail.ru
USD
368.54
EUR
428.98
RUB
5.0046
GEL
138.38
2026 թ. հունիսի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+14

Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով Հայաստան կժամանի

06.03.2013, 16:09
Մարտի 7-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 7-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
 
ՀՀ ՊՆ վարչական համալիրում կազմակերպված դիմավորման հանդիսավոր արարողությանը կհաջորդի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի առանձնազրույցը և պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:

Ծրագրված է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի համատեղ մամուլի ասուլիսը:-0-