Рейтинг@Mail.ru
USD
365.82
EUR
422.74
RUB
4.3644
GEL
139.91
2026 թ. օգոստոսի 14, ուրբաթ
եղանակը
Երևանում
+31

ՎԶԵԲ-ը Հայաստանում շուրջ 731 մլն եվրոյի 130 ծրագիր է իրականացրել

01.10.2014, 14:44
Պետական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը և նրա գլխավորած պատվիրակության անդամները չորեքշաբթի այցելել են Երևանի կոնյակի գործարան: Այդ մասին տեղեկությունը տեղադրված է ԵԿԳ թանգարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Նախատեսված ծրագրի համաձայն` պատվիրակությունն այցելել է Երևանի կոնյակի գործարանի հնեցման արտադրամաս, որտեղ ծանոթացել է հայկական Արարատ կոնյակի պատմության և արտադրության գործընթացին:
ՎԶԵԲ-ը Հայաստանում շուրջ 731 մլն եվրոյի 130 ծրագիր է իրականացրել
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Պետական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը և նրա գլխավորած պատվիրակության անդամները չորեքշաբթի այցելել են Երևանի կոնյակի գործարան: Այդ մասին տեղեկությունը տեղադրված է ԵԿԳ թանգարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Նախատեսված ծրագրի համաձայն` պատվիրակությունն այցելել է Երևանի կոնյակի գործարանի հնեցման արտադրամաս, որտեղ ծանոթացել է հայկական Արարատ կոնյակի պատմության և արտադրության գործընթացին:

Նախագահ Կարոլոս Պապուլիասը կանգ է առել «Խաղաղության տակառի» մոտ, որը տեղադրվել է 2001 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելության այցի առիթով: Տակառում հնեցվում է հաշտության ստորագրումը խորհրդանշող 1994 թվականի կոնյակի սպիրտ: Այն կոչվել է «Խաղաղության տակառ», քանի որ կբացվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման օրը: Կարոլոս Պապուլիասը նաև գրություն է թողել ԵԿԳ հյուրերի մատյանում:

Ըստ ավանդույթի` Երևանի կոնյակի գործարանում դրվել է Հունաստանի նախագահի անվանական տակառը: Կարոլոս Պապուլիասը 26-րդ նախագահն է, ում պատվին ԵԿԳ-ում տակառ է դրվում:

Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արտակ Բարսեղյանը Պապուլիասին նվիրեց ձեռնարկության ամենահին սպիրտներից պատրաստած Արարատ կոնյակ:

Երևանի կոնյակի գործարանը` ԱՐԱՐԱՏ կոնյակների բացառիկ արտադրողը, 1887 թվականին հիմնադրված հայկական կոնյակագործության ավանդույթների հետնորդն է: ԵԿԳ-ն Հայաստանի Հանրապետության խոշոր  հարկատուներից մեկն է և խաղող մթերող ամենամեծ ընկերությունը:
1999 թվականին  Երևանի կոնյակի գործարանը մտել է ալկոհոլի համաշխարհային շուկայի համա-առաջնորդ Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային խմբի մեջ, որը միավորում է այնպիսի ապրանքային նշաններ, ինչպիսիք են` Չիվասը (Chivas`շոտլանդական վիսկի), Աբսոլյուտը (ABSOLUT`շվեդական օղի), Մարտելը (Martell`ֆրանսիական կոնյակ), Ջեյմսոնը (Jameson` իռլանդական վիսկի) և այլն:-0-