ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը ողջունում է Պուտինի` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում անցկացնելու նախաձեռնությունը
08.08.2014,
12:31
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինի` Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն անցկացնելու նախաձեռնությունը։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինի` Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն անցկացնելու նախաձեռնությունը։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Մենք պահանջում ենք անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմը», - ավելացրել է Ուորլիքը։
Սոչիում օգոստոսի 9–ին ծրագրված է Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ նախագահների հանդիպումը, որի ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրումը։
Վերջին օրերին ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է շփման գծում։ Դիվերսիոն գործողությունների և ղարաբաղյան դիրքերի վրա հարձակումների հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել են ավելի քան 25 ադրբեջանցի զինծառայողներ և ԼՂՀ պաշտպանության բանակի հինգ զինծառայողներ։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային
Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-