Рейтинг@Mail.ru
USD
367.12
EUR
419.32
RUB
4.8216
GEL
139.38
2026 թ. հուլիսի 10, ուրբաթ
եղանակը
Երևանում
+32

Հայաստանի ֆինանսների նախարարության ղեկավարը հերքեց փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու մասին լուրը

11.11.2014, 16:32
Հայաստանի ֆինանսների նախարարության ղեկավար Գագիկ Խաչատրյանն ապատեղեկատվություն է համարում այն լուրը, թե ինքը փոխվարչապետի պաշտոնի գլխավոր թեկնածուն է։
Հայաստանի ֆինանսների նախարարության ղեկավարը հերքեց փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու մասին լուրը
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսների նախարարության ղեկավար Գագիկ Խաչատրյանն ապատեղեկատվություն է համարում այն լուրը, թե ինքը փոխվարչապետի պաշտոնի գլխավոր թեկնածուն է։

Պատասխանելով այն հարցին` թե նա համաձայնություն կտա՞, եթե նմանատիպ առաջարկ լինի, Խաչատրյանն ընդգծեց, որ պետական պաշտոններում «ըստ ցանկության չեն նշանակվում»։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 17–ին ստորագրել է փոխվարչապետ, հանրապետության տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հրաժարականի հրամանագիրը։ -0-