Рейтинг@Mail.ru
USD
368.23
EUR
428.95
RUB
5.0312
GEL
137.5
2026 թ. մայիսի 17, կիրակի
եղանակը
Երևանում
+7

Ադրբեջանը մեկ օրվա ընթացքում ԼՂՀ սահմանին հրադադարի ռեժիմը խախտել է 300 անգամ. ՊՆ

27.01.2015, 11:56
Հունվարի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանական  կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ադրբեջանը մեկ օրվա ընթացքում ԼՂՀ սահմանին հրադադարի ռեժիմը խախտել է 300 անգամ. ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. Հունվարի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանական  կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից և ՌՊԳ-7, ԳՊ-25 ու ԱԳՍ  տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4500 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծում վստահորեն տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտության դեպքում դիմում պատասխան գործողությունների»,- ասված է հաղորդագրությունում:--0--