Ղարաբաղյան հակամարտության առկայությունը վնասում է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպայի կայունությունը. բրիտանացի նախարար
03.11.2014,
12:59
Ղարաբաղյան հակամարտության առկայությունը վնասում է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպայի կայունությունը, հայտարարեց Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնը:

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղյան հակամարտության առկայությունը վնասում է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպայի կայունությունը, հայտարարեց Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնը:
«Ղարաբաղյան հակամարտությունը մտահոգության աղբյուր է մնում Միացյալ Թագավորության համար», - ասել է Լիդինգթոնը երկուշաբթի Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան կարևորում է ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների ջանքերը:
«Միջազգային հանրությունը պետք է կրկնապատկի ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ուղղված աջակցությունը՝ այս հակամարտության մարդկային ողբերգությունը դադարեցնելու համար, որն արդեն շատ երկար է տևում: Մենք ցանկանում ենք առաջընթաց տեսնել միջնորդների գործողություններում», - ավելացրել է նախարարը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-