Ղազախստանը կվավերացնի ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը Մոսկվայում կայանալիք հանդիպումից հետո
15.12.2014,
13:58
Ղազախստանը կվավերացնի ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը դեկտեմբերի 23–ին Մոսկվայում կայանալիք հանդիպումից հետո, հաղորդվում է ՌԴ Կառավարության կայքում (դեկտեմբերի 14–ին Աստանայում կայացած ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հանդիպման սղագրություն)։

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ղազախստանը կվավերացնի ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը դեկտեմբերի 23–ին Մոսկվայում կայանալիք հանդիպումից հետո, հաղորդվում է ՌԴ Կառավարության կայքում (դեկտեմբերի 14–ին Աստանայում կայացած ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հանդիպման սղագրություն)։
«Հունվարի 1–ից մեր պետությունները կգործակցեն ԵՏՄ–ի շրջանակում... Եվ 23–ին Մոսկվայում հանդիպում կկազմակերպվի, մենք կվավերացնենք Հայաստանի անդամակցությունը։ Գուցե, Ղրղըզստանն այդ ժամանակ արդեն պատրաստ կլինի», – ասել է Նուրսուլթան Նազարբաևը։
Ինչպես նշել է Ղազախստանի նախագահը, չնայած դրամական արտահայտմամբ առևտրի նվազմանը, ապրանքաշրջանառության ֆիզիկական ծավալներն աճում են, զարգանում են համատեղ ձեռնարկությունները։
«Եվ երբ կլավանա գների կոնյունկտուրան, ցուցանիշները դրական փոփոխություն կգրանցեն։ Ընդհանուր մաքսային սահմանները, մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը մեծ բարիք է մեր երկրների բնակչության համար», – ասել է Նազարբաևը։
Դեկտեմբերի 10–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ–ղազախական հարաբերությունների զարգացման հարցերն ու ԵՏՄ–ի շրջանակում նախատեսված համագործակցությունը։
ՀՀ ԱԺ–ն դեկտեմբերի 4–ի նիստի ժամանակ վավերացրել է ԵՏՄ–ին երկրի անդամակցության պայմանագիրը։ Դեկտեմբերի 10–ին փաստաթուղթը վավերացվել է ՌԴ Պետդումայի կողմից։ Բելառուսի և Ղազախստանի խորհրդարաններում նմանատիպ ընթացակարգերի ավարտից հետո Հայաստանը կդառնա ԵՏՄ–ի լիիրավ անդամ, որը կսկսի գործել 2015 թ.–ի հունվարի 1–ից։–0–