Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+36

Բյուջետային հարցերով գրասենյակ է ծրագրվում ստեղծել Հայաստանի խորհրդարանում

03.02.2015, 13:59
Հայաստանի Ազգային ժողովը երեքշաբթի առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ`  խորհրդարանի կառուցվածքում բյուջետային հարցերով գրասենյակի ստեղծման մասին։

Բյուջետային հարցերով գրասենյակ է ծրագրվում ստեղծել Հայաստանի խորհրդարանում
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովը երեքշաբթի առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ`  խորհրդարանի կառուցվածքում բյուջետային հարցերով գրասենյակի ստեղծման մասին։

Օրինագծի հեղինակները կարծում են, որ խորհրդարանի իրավասությունից Վերահսկիչ պալատի դուրսբերումից օրենսդիր մարմինը փաստորեն մնացել է առանց պետբյուջեի վերահսկողության մեխանիզմների։

Հայաստանի ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի խոսքով, կհստակեցվի գրասենյակի, ինչպես նաև դրա փորձագետների իրավական կարգավիճակը։ Նա նշեց, որ գրասենյակը կարող է ստեղծվել արդեն 2015 թվականին խորհրդարանին հատկացված բյուջետային միջոցների հաշվին։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ընդունված որոշումը հակասահմանադրական անվանեց, քանի որ բյուջետային հարցերով գրասենյակի առկայությունն ավելի հարմար է խորհրդարանական իշխանավարմամբ պետությունների համար։

Ջհանգիրյանի խոսքով, Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն առաջարկեց բողոքարկել որոշումը Սահմանադրական դատարանում։

Օրինագիծն ընդունվել է 78 «կողմ», 17 «դեմ» և 20 «ձեռնպահ» ձայներով։

Օրինագծի հեղինակներն  են Ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանը, Հանրապետական կուսակցության պատգամավորներ Գագիկ Մինասյանը, Խոսրով Հարությունյանը, Սամվել Նիկոյանը, Սուքիաս Ավետիսյանը, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, «Օրինաց Երկիր» կուսակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը և Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ -0-