Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+19

Հայաստանի խորհրդարանը մինչև հուլիսի 1–ը հետաձգեց պարտադիր փաստաթղթավորման պահանջը ՓՄՁ համար

05.02.2015, 13:44
ՀՀ ԱԺ–ն հինգշաբթի նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում` կառավարության առաջարկած փոփոխությունները։
Հայաստանի խորհրդարանը մինչև հուլիսի 1–ը հետաձգեց պարտադիր փաստաթղթավորման պահանջը ՓՄՁ համար

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն հինգշաբթի նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում` կառավարության առաջարկած փոփոխությունները։

Նախագծով նախատեսվում է մինչև հուլիսի 1–ը հետաձգել պարտադիր փաստաթղթավորման պահանջը փոքր և միջին բիզնեսի սուբյեկտների համար ապրանքներ գնելիս։ Ըստ օրենքի` այդ դրույթը պետք է ներդրվեր փետրվարի 1–ից։

Նախօրեին «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «Օրինաց Երկիր» կուսակցությունների և ՀԱԿ ոչ իշխանամետ խմբակցությունները հայտարարեցին, որ ձեռնպահ կմնան, քանի որ համաձայն չեն մինչև հուլիսի 1–ը օրենքի կիրառումը հետաձգելու հետ, սակայն «դեմ» չեն քվեարկում, քանի որ «դա գործող կանոններից ավելի լավ է»։

Օրինագծին «կողմ» քվեարկեց 75 պատգամավոր, «դեմ»` մեկ, «ձեռնպահ»` 40 պատգամավոր։

2014 թ.-ի հոկտեմբերի 1-ից Հայաստանում նախատեսվում է առևտրի ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից դարձնել 1 տոկոս: Միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբմիաժամանակ այս պայմանի կատարման ստուգման դյուրացված ընթացակարգ է ներդրվելու

Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները սկզբից դժգոհ էին փաստաթղթաշրջանառության պարտադիր ներկրման պահանջի կապակցությամբ և բողոքի ակցիաներ էին կազմակերպում կառավարության և խորհրդարանի շենքերի առաջ:--0--