Рейтинг@Mail.ru
USD
368.19
EUR
422.02
RUB
5.0067
GEL
138.94
2026 թ. հունիսի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+18

ԱԺ խոսնակը չի թույլատրել պատգամավորներին մասնակցել Աթենքում ընթացող Սևծովյան տնտեսական համագործակցության համաժողովին

12.05.2014, 17:05
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը չի թույլատրել պատգամավորներին մասնակցել Աթենքում ընթացող Սևծովյան տնտեսական համագործակցության համաժողովին։
ԱԺ խոսնակը չի թույլատրել պատգամավորներին մասնակցել Աթենքում ընթացող Սևծովյան տնտեսական համագործակցության համաժողովին
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը չի թույլատրել պատգամավորներին մասնակցել Աթենքում ընթացող Սևծովյան տնտեսական համագործակցության համաժողովին։

Այս մասին հայտարարեց Սահակյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ` պատասխանալով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին, թե ինչու հայկական պատվիրակությունը չի մեկնել Աթենք, այն դեպքում, որ պատվիրակները պետք է այնտեղ ելույթ ունենային։

«Լրացուցիչ քննարկումների կարիքի խնդիր կա. ԱԺ բնականոն աշխատանքները կազմակերպելու համար բացառիկ դեպքերում միայն պատգամավորները կարող են գնալ գործուղումների», - ասաց Սահակյանը։ -0-