Рейтинг@Mail.ru
USD
381.36
EUR
449.01
RUB
4.8711
GEL
141.54
2026 թ. հունվարի 2, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

ԵԽ գլխավոր քարտուղարն անընդունելի է որակել Սաֆարովի ներումն ու հերոսացումը

29.09.2012, 10:52
Նախօրեին Նյու Յորքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած հանդիպման ժամանակ  Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն անդունելի է որակել Սաֆարովի ներումն ու հերոսացումը, հաղորդում է հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ԵԽ գլխավոր քարտուղարն անընդունելի է որակել Սաֆարովի ներումն ու հերոսացումը
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/.  Նախօրեին Նյու Յորքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած հանդիպման ժամանակ  Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն անդունելի է որակել Սաֆարովի ներումն ու հերոսացումը, հաղորդում է հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում Նալբանդյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի և կազմակերպության տարբեր կառույցների միանշանակ և միահամուռ դատապարտող արձագանքը:

Զրուցակիցները հանդիպման ժամանակ քննարկել են նաև  հաջորդ տարի ԵԽ-ում Հայաստանի նախագահության նախապատրաստական աշխատանքներն ու ՀՀ նախագահության առաջնահերթությունների մշակման գործընթացը, կազմակերպության բարեփոխումներին առնչվող հարցեր, Հայաստան – Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրի իրականացումը:

Նալբանդյանը Նյու Յորքում է գտնվում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով։ –0–