Երևանը հետ է կանչում ՀՀ-ում Բուդապեշտում վերապատրաստում անցնող Ոստիկանության սպաներին
03.09.2012,
17:20
ՀՀ ոստիկանությունը հետ է կանչել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ Բուդապեշտի իրավապահ մարմինների միջազգային Ակադեմիայում վերապատրաստում անցնող ոստիկանության 10 ծառայողների, երկուշաբթի հաղորդում է Ոստիկանության մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ոստիկանությունը հետ է կանչել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ Բուդապեշտի իրավապահ մարմինների միջազգային Ակադեմիայում վերապատրաստում անցնող ոստիկանության 10 ծառայողների, երկուշաբթի հաղորդում է Ոստիկանության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ուղերձ է հղել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին, որտեղ բարձր է գնահատել հայ ոստիկանների վերապատրաստման նպատակով տարբեր թեմաներով պարբերաբար դասընթացներ կազմակերպելու նրա ջանքերը, ամեն դեպքում նշել է, որ հայ սպաները չեն կարող մնալ Բուդապեշտում:
«ՀՀ ոստիկանության պատվիրակությունը ստեղծված իրավիճակում չի կարող մնալ մի երկրի տարածքում, որը հրաժարվել է արդարադատությունից և գործարքի մեջ է մտել Ադրբեջանի իշխանությունների հետ: Ելնելով վերոգրյալից` տեղեկացնում եմ Ձեզ, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը մոտակա օրերին կլքի Բուդապեշտը և կվերադառնա Հայաստան: Կարծում եմ` ԱՄՆ կառավարությունն ըմբռնումով կմոտենա մեր քայլին, առավել ևս, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն իսկ իր մտահոգությունն է հայտնել Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունների գործողությունների վերաբերյալ»,- ասվում է ուղերձում:
2004 թվականի փետրվարի 19–ին հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, ով անգլերենի դասընթացներին մասնակեցլու նպատակով Բուդապեշտ էր գործուղվել ՆԱՏՕ–ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, քնած ժամանակ կացնի հարվածով գազանաբար սպանվել էր նույն դասընթացների մասնակից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։ 2006 թվականի ապրիլի 13–ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության` 30 տարվա ընթացքում առանց արդարացման իրավունքի։ 2007 թվականին Վերաքննիչ դատարանը վճիռը թողեց անփոփոխ։ Սակայն անցած ուրբաթ Ռամիլ Սաֆարովին արտահանձնել են Ադրբեջանին և նույն օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան ներում է շնորհվել
Այդ քայլերը Երևանում կտրուկ արձագանք ունեցան: ՀՀ նախագահը երկրում հավաստարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների և բոլոր պաշտոնական կապերի կասեցման մասին:
Ուղերձում նաև նշվում է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը չի մասնակցի Բաքվում կայանալիք համաժողովին, իսկ ՀՀ ոստիկանության պետը ԱՊՀ մասնակից-պետությունների ՆԳ նախարարների խորհրդի նախագահի իր լիազորությունները պատվիրակում է Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարին: -0-