Երիտասարդ ժողովրդավարական երկրները պետք է կյանքի կոչեն իրավունքի գերակայության սկզբունքը. Հայաստանի նախագահ
03.07.2013,
14:35
Երիտասարդ ժողովրդավարական երկրները պետք է կյանքի կոչեն իրավունքի գերակայության սկզբունքը, ասվում է «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով երևանյան համաեվրոպական խորհրդաժողովի մասնակիցներին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքում։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երիտասարդ ժողովրդավարական երկրները պետք է կյանքի կոչեն իրավունքի գերակայության սկզբունքը, ասվում է «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով երևանյան համաեվրոպական խորհրդաժողովի մասնակիցներին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքում։
Երկօրյա խորհրդաժողովը մեկնարկել է չորեքշաբթի Երևանում, դրան մասնակցում է 32 երկրներից և միջազգային կառուցվածքներից մոտ 80 ներկայացուցիչ։
«Համոզված եմ, որ ժողովրդավարական բոլոր երկրներում սահմանադրական մակարդակում այս կամ այլ կերպ ամրագրված է իրավունքի գերակայության սկզբունքի էությունը: Սակայն գլխավոր խնդիրն այն կյանքի կոչելն է, իրավունքով իշխանության սահմանափակումը կյանքի կանոն դարձնելը»,– ասվում է նախագահի ողջույնի ուղերձում, որն ընթերցել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։
Ըստ ՀՀ նախագահի` հատկապես նոր ժողովրդավարության երկրների համար դա պահանջում է համակարգված ու հետևողական աշխատանք:
Պահանջում է անկախ դատական համակարգի առկայություն և անաչառ արդարադատության իրականացում
Պետության ղեկավարն իր ուղերձում նաև անդրադարձել է Եվրախորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությանը` ընդգծելով, որ երկրի ու իշխանությունների համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է նախագահել Եվրոպայի խորհրդում։
Ըստ նրա` այս վեցամսյա ժամանակահատվածը Հայաստանը ձգտելու է արժևորել այնպիսի նախաձեռնություններով, որոնք նոր խթան կդառնան եվրոպական արժեքային համակարգի հետագա զարգացման ու ամրապնդման, իրավունքի գերակայության սկզբունքի անշեղ իրագործման համար:
Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը Հայաստանին է անցել 2013թ.–ի մայիսի 16–ին և կտևի մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 13–ը։
Հայաստանը Եվրախորհրդի կազմում ընդգրկվել է 2001թ.–ի հունվարի 25–ին` իր վրա վերցնելով մի շարք պարտավորությունների իրագործում։ –0–