Рейтинг@Mail.ru
USD
396.51
EUR
414.95
RUB
4.3582
GEL
140.05
2025 թ. փետրվարի 14, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստը կանցկացվի հունիսի 18–ին Երևանում

17.06.2013, 17:36
Հունիսի 18–ին Երևանում կանցկացվի Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստը, հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունը։
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստը կանցկացվի հունիսի 18–ին Երևանում
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 18–ին Երևանում կանցկացվի Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստը, հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունը։

Բյուրոյի նիստի օրակարգի հարցերի թվում է Ստրասբուրգում կայանալիք Կոնգրեսի 25–րդ նստաշրջանի օրակարգի ձևավորման հարցը։

Հաջորդ օրը` հունիսի 19-ին, Երևանում տեղի կունենա «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային համաժողովը, որը կազմակերպվում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակում` Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի հետ համագործակցությամբ:

Համաժողովի ընթացքում կքննարկվեն ԵԽ անդամ երկրներում տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության հետ կապված ներկա իրավիճակը, մասնակցային ժողովրդավարության դերը` տեղական իշխանությունների գործունեության արդյունավետության բարձրացման հարցում, տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության ամրապնդման ուղիները, կներկայացվի նաև ԵԽ անդամ երկրներում այս ոլորտում առկա դրական փորձը:

Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն Եվրոպայի խորհրդի տեղական  և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ վան Շտաան, Կոնգրեսի երկու` տեղական իշխանության և տարածաշրջանների պալատների նախագահներն ու անդամները, ինչպես նաև Հայաստանի շահագրգիռ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային և տեղական փորձագետներ: –0–