Рейтинг@Mail.ru
USD
367.93
EUR
417.23
RUB
4.9162
GEL
139.03
2026 թ. հունիսի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+20

Զանգվածային զտումներ են սպասվում Հայաստանի սոցծառայություններում

19.02.2016, 13:40
Զանգվածային զտումներ են սպասվում հաջորդ ամիս Հայաստանի մարզերի սոցիալական ծառայություններում խոշոր խախտումների բացահայտման կապակցությամբ:
Զանգվածային զտումներ են սպասվում Հայաստանի սոցծառայություններում

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. Զանգվածային զտումներ են սպասվում հաջորդ ամիս Հայաստանի մարզերի սոցիալական ծառայություններում խոշոր խախտումների բացահայտման կապակցությամբ, գրում է «Հրապարակ» թերթը։

Պարբերականը հայտնում է, որ մարզային սոցիալական ծառայություններում և տարածաշրջանային գործակալություններում Վերահսկիչ պալատի ստուգումներն առայժմ չեն ավարտվել։ Միաժամանակ, ՎՊ–ն որոշ կառույցներում չարաշահումներ է հայտնաբերել, որոնք քննելու են իրավապահ մարմինները։ Այդ կապակցությամբ կառավարության նիստում դեռ նախորդ շաբաթ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել էր, որ ազատումներ են լինելու։ 

Կառավարությունում թերթի աղբյուրները հայտնել են, որ ոչ բոլոր մարզերում են ավարտվել ստուգումները, սպասում են, որ վերջում «միանգամից և աղմուկով կազմակերպվի խախտողների ազատման գործընթացը»։ Ամենայն հավանականությամբ, դա կլինի հաջորդ ամիս։ -0-