ԲՀԿ–ն մտադիր չէ մասնակցել Հայաստանի նոր կառավարության ձևավորմանը. Զոհրաբյան
15.04.2014,
13:24
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտադիր չէ մասնակցել նոր կառավարության ձևավորմանը և այդ հարցի շուրջ իշխանությունների հետ քաղաքական խորհրդակցություններին, հայտարարել է ԲՀԿ–ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտադիր չէ մասնակցել նոր կառավարության ձևավորմանը և այդ հարցի շուրջ իշխանությունների հետ քաղաքական խորհրդակցություններին, հայտարարել է ԲՀԿ–ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։
Կիրակի Հայաստանի հանրապետական կուսակցությունը ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով վարչապետի պաշտոնի համար առաջադրել է խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը` ապրիլի 3–ին հրաժարական տված Տիգրան Սարգսյանի փոխարեն։ Ավելի ուշ նախագահն իր հրամանագրով Աբրահամյանին կառավարության ղեկավար է նշանակել։
Նույն օրը Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը կիրակի հայտարարեց, որ ՀՀԿ–ն չի բացառում քաղաքական այլ ուժերի, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստանի» և «Դաշնակցության» կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությունը նոր կառավարության կազմում։ Ըստ նրա` քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են։
«Ես չգիտեմ, թե ինչ և ում հետ է նա (Շարմազանով) շարունակելու։ ԲՀԿ–ի հետ նման խորհրդակցություններ չկան, և դրանք չեն կարող շարունակվել», – հայտարարել է Զոհրաբյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։
Նա ավելացրել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ–ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումից հետո մամուլի համար հաղորդագրություն էր տարածվել, որում հստակ նշվում էր, որ ԲՀԿ–ի օրակարգում կոալիցիոն կառավարության կազմում ներառվելու հարց չկա, և կուսակցությունը դեմ է սահմանադրական փոփոխություններին և պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։
ԲՀԿ–ն, որը գլխավորում է հայ խոշոր ձեռներեց Գագիկ Ծառուկյանը, 2007–2012 թթ.–ին ներառված է եղել իշխող կոալիցիայի կազմում։
2012 թ.–ի խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված նախորդ կոալիցիոն կառավարության կազմում ներառված էին ՀՀԿ–ն և ՕԵԿ–ը, որը գլխավորում է ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Աբրահամյանը։–0–