Рейтинг@Mail.ru
USD
396.71
EUR
409.96
RUB
3.9979
GEL
139.81
2025 թ. փետրվարի 5, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ԱՆ․ Հայաստանում 2024թ․–ին հայտնաբերվել է մետապնևմավիրուսի 50 դեպք

07.01.2025, 13:55
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնն անդրադարձել է մարդու մետապնևմավիրուսին, որն արագորեն տարածվում է տարբեր երկրներում
ԱՆ․ Հայաստանում 2024թ․–ին հայտնաբերվել է մետապնևմավիրուսի 50 դեպք

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնն անդրադարձել է մարդու մետապնևմավիրուսին, որն արագորեն տարածվում է տարբեր երկրներում։

Մարդու մետապնևմավիրուսը (HMPV) սուր շնչառական վարակ է, որը տարածվում է հիմնականում օդակաթիլային եղանակով, հազվադեպ նաև՝ կենցաղային իրերի հետ շփման միջոցով:

Հայաստանում գործադրված դետքային ամաճարակաբանական համակարգի շրջանականերում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում` 2023 թվականին հայտնաբերվել է մետապնևմովիրուսի 10 դեպք, իսկ 2024թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին 50 դեպք։ Ապրիլից մինչ այժմ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում մետապնևովիրուս չի հայտնաբերվել։

Ախտանշանները նույնն են, ինչ բոլոր սուր շնչառական վարակների դեպքում՝

  • ջերմություն,
  • հազ,
  • քթահոսություն,
  • դժվարացած շնչառություն,
  • գլխացավ

Սուր շնչառական վարակների, այդ թվում` մետապնևմովիրուսի կանխարգելման նպատակով Սռողջապահության նախարարությունը հորդորում է ՝

  • Ձեռքերը պարբերաբար և մանրակրկիտ լվացե՛ք օճառով, հատկապես հասարակական վայրեր այցելելուց հետո և ուտելուց առաջ
  • Խուսափե՛ք սերտ շփումից մարդկանց հետ, ովքեր ունեն շնչառական վարակների ախտանիշներ
  • Պարբերաբար մաքրե՛ք և ախտահանե՛ք ձեր տան և աշխատավայրում իրերի և առարկաների մակերեսները
  • Մի՛ դիպչեք ձեր դեմքին կեղտոտ ձեռքերով
  • Պարբերաբար օդափոխե՛ք տարածքները
  • Պատվաստվեք գրիպի նկատմամբ:

Եթե դուք նկատում եք սուր շնչառական վարակին բնորոշ ախտանիշներ՝ հետևե՛ք հազի վարվելակարգի կանոններին. կրե՛ք բժշկական դիմակներ և փոխե՛ք դրանք յուրաքանչյուր 4 ժամը մեկ, մնացե՛ք տանը և հնարավորինս շուտ դիմե՛ք բժշկի:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը մշտապես կապի մեջ է գտնվում ԱՀԿ հայաստանյան գրասենյակի հետ և հետագա թարմացումների մասին լրացուցիչ կտեղեկացվի։