Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Խարդախությամբ գումար պահանջելու վերաբերյալ քաղաքացիներից ոստիկանություն ստացվել է 11 ահազանգ, 3 դեպքով փոխանցվել է ընդհանուր 16.700 դոլար. ՆԳՆ

11.09.2024, 10:22
ՆԳՆ-ն զգուշացնում և հորդորում է՝ խարդախության զոհ չդառնալու համար չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը, ստուգել դրա հավաստիությունը
Խարդախությամբ գումար պահանջելու վերաբերյալ քաղաքացիներից ոստիկանություն ստացվել է 11 ահազանգ, 3 դեպքով փոխանցվել է ընդհանուր 16.700 դոլար. ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել՝ հորդորելով չվստահել անծանոթներից ստացված տեղեկատվությանը խարդախության զոհ չդառնալու համար։

«Սեպտեմբերի 10-ից 11-ն իրենց ազգականների կողմից իբրև վթարի ենթարկվելու, տուժածներին բուժօգնություն ցույց տալու և կատարող կողմին, այսպես ասած, քրեական պատասխանատվությունից ազատելու համար գումար պահանջելու վերաբերյալ քաղաքացիներից ՆԳՆ ոստիկանություն ստացվել է 11 ահազանգ, որոնցից 3 դեպքով փոխանցվել է ընդհանուր 16.700 դոլար։

Հերթական անգամ զգուշացնում և հորդորում ենք՝ խարդախության զոհ չդառնալու համար չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը, ստուգել դրա հավաստիությունը»,- գրել է նա։