Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

«Նովոստի–Արմենիա»–ն ներկայացրել է նոր Mediakit իր 19–ամյակի կապակցությամբ

06.12.2024, 16:18
«Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունն իր 19–ամյակի կապակցությամբ ներկայացրել է թարմացված Mediakit, որն արտացոլում է աշխատանքի բոլոր ձեռքբերումներն ու նորարարությունը վերջին տարիների ընթացքում
«Նովոստի–Արմենիա»–ն ներկայացրել է նոր Mediakit իր 19–ամյակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունն իր 19–ամյակի կապակցությամբ ներկայացրել է թարմացված Mediakit, որն արտացոլում է աշխատանքի բոլոր ձեռքբերումներն ու նորարարությունը վերջին տարիների ընթացքում։

Թարմացված Mediakit–ն արտացոլում է գործակալության ժամանակակից հնարավորությունները, ձեռքբերումները, առանցքային ցուցանիշները և համագործակցության հեռանկարները: Սա ոչ միայն գործակալության այցեքարտն է, այլև գործիք, որը կօգնի գործընկերներին և գովազդատուներին ավելի լավ հասկանալ ծածկույթի մասշտաբները, աշխատանքային ձևաչափերը և մոտեցումները կոնտենտի ստեղծման նկատմամբ։

«Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունը Հայաստանի լրատվական դաշտում աշխատում է 2005 թվականի դեկտեմբերի 8-ից և մեդիա շուկայի առաջատարներից է։ Գործակալությունը հայաստանյան լրատվամիջոցների մեջ ամենաշատ մեջբերվող ռեսուրսներից մեկն է, և ներկայումս գործակալության կայքն ունի տարեկան ավելի քան 10 միլիոն այցելություն, նաև ավելի քան 140 հազար բաժանորդ Facebook-ում, որն ապահովում է օրական 250 հազարից ավելի ծածկույթ։